ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքի ավարտի մասին։

Հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններին, ՀՕՊ օբյեկտներին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ հսկողության միջոցներին։

Գործողությունը նպատակ ուներ հետագայում նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անձնակազմին։ Ճշգրիտ կառավարվող զինամթերք է օգտագործվել մի քանի տարածքներում, այդ թվում՝ Բանդար Աբբասում, թիրախներին հարվածելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ