Զինծառայողի դին հոկտեմբերի 12-ից սառնարանում է եղել, սակայն նոր են ծնողներին հանձնել
Այսօր տեղի կունենա 21-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Գաբրիելյանի հոգեհանգիստը։ ParaTV-ի լրագրող Արման Սուելյմանյանը գրել է, որ պատերազմում զոհված զինծառայողի դին հոկտեմբերի 12-ից եղել է սառնարանում, սակայն ծնողներին ասել են՝ անհետ կորած է, մասունքները չկան, գնացեք՝ ման եկեք։
«Հովհաննեսը մեկն է նրանցից, ում կառավարությունն առանց հրամանատարության ուղարկել է Ջաբրայիլ։ Հովհաննեսը գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք՝ դու պեխոտ ես։ Հանուն ճշմարտության խոստովանենք, 9 պատրոն կրակել էր»,-ավելի վաղ Հովհաննեսի մասին գրել էր Արման Սուլեյմանյանը։