Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա, որտեղ տեղակայված են թշնամու ուղղաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ։
Այս մասին հաղորդել է տեղական Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հարձակումը իրականացվել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների դեմ «Կայծակ» գործողության շրջանակներում՝ ի պատասխան Իրանում ԱՄՆ զորքերի գործողությունների։
Հինգշաբթի օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքի մեկնարկի մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին։ Հարձակման թիրախ են դարձել նաև Ահվազը, Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեհը, Վեյսիանը և Իրանշահր օդանավակայանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































