Երեք նորություն. Արման Աբովյան
Երեք նորություն
Առաջինը։
Հայաստանը սկսում է ամերիկյան (թուրք-ադրբեջանական) TRIPP նախագծի վավերացման իրավական գործընթացները, որի նպատակն է Հայաստանի տարածքով կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ։
Զուգահեռաբար ակտիվորեն ընթանում է նաև ամերիկյան NVIDIA ընկերության արհեստական բանականության (AI) տվյալների կենտրոնի կառուցման նախագծի իրականացումը Հայաստանում։
…
Երկրորդը։
Իրանը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել TRIPP նախագծի վերաբերյալ և կտրականապես դեմ է արտահայտվել իր սահմանների մոտ ամերիկյան ներկայությանը։
Միաժամանակ Իրանը հետևողականորեն ոչնչացնում է ԱՄՆ-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնները։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կրում է երկարատև բնույթ՝ պարբերաբար վերածվելով ակտիվ ռազմական գործողությունների։
…
Երրորդը։
ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ նոր ռազմավարության պայմաններում Թեհրանը պատրաստվում է լայնածավալ հակամարտության, որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը։
Քննարկվում է սպառազինությունների ամբողջ զինանոցը կիրառելու հնարավորությունը։
Այս «մաշեցման պատերազմի» առաջին զոհերը դառնում են ԱՄՆ-ի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում `Հարավային Կովկասը նեռարյալ։
…
Իսկ հիմա պարզապես համադրեք այս երեք նորությունները։
Ձեզ ոչինչ չի՞ անհանգստացնում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































