Պենտագոնը թաքցրել է անցյալ շաբաթ Հորդանանում իրանական հարվածների հետևանքով ԱՄՆ ԶՈւ տասնյակ զինծառայողների վիրավորվելու փաստը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է The New York Times (NYT) պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի զինված ուժերն անցյալ շաբաթ չորս անգամ հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտնել էր, որ հուլիսի 17-ին հարվածների չորրորդ ալիքի ընթացքում զոհվել է երկու ամերիկացի զինծառայող, մեկը համարվում է անհետ կորած, չորսը հոսպիտալացվել են, ևս մի քանիսը ստացել են թեթև վնասվածքներ։

Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ հարվածների նախորդ երեք ալիքների ընթացքում վիրավորվել են ԱՄՆ ԶՈւ տասնյակ զինծառայողներ, ինչի մասին Պենտագոնի կառույցները չեն հայտնել։ Բացի այդ, այդ հարձակումների ընթացքում վնասվել են նաև ամերիկյան մի քանի ռազմական ուղղաթիռներ։ Ինչպես NYT-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, հրամանատարությունը պարտավոր չէ բացահայտել վիրավորների մասին տեղեկատվությունը, եթե նրանց վնասվածքները թեթև են և թույլ են տալիս արագ վերադառնալ ծառայողական պարտականությունների կատարմանը։ Նա նաև հավելել է, որ նման տեղեկատվության բացահայտումը կօգներ Իրանի ԶՈւ-ին ավելի լավ գնահատել իրենց հարվածների արդյունավետությունը և ճշգրտել հաջորդ հարձակումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ