«Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը
ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Նիստի սկզբում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց․ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքում է նիստերի դահլիճը։ Եվ դահլիճ կվերադառնա հարցերը բարձրաձայնելու, մեր ժողովրդին հուզող հարցերի պատասխաններն ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու ու բարձրաձայնելու համար»։