Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ընտանեկան բռնության, խուլիգանության ու դատական ակտը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, փաստաթուղթ կեղծելու, անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, անօրինական կառույցները չքանդելու և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն