Երկու նորություն երկու զուգահեռ իրականությունից. Արման Աբովյան
«Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։ Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է մատակարարել ևս 33 կործանիչ։
Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է գրեթե ամեն ամիս անցկացնել հարձակողական բնույթի ինտենսիվ զորավարժություններ։
Զուգահեռաբար ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում և իր քաղաքական խոսույթում հետևողականորեն առաջ է մղում անասնական «արևմտյան ադրբեջանի» թեման, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պահանջը։
Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել հայկական ինքնիշխան տարածքի խորքում գտնվող տարածքներ՝ դրանք անվանելով «անկլավներ», պահանջում է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և շտապ իրականացնել այն, ինչ իր խոսույթում անվանում է «զանգեզուրի միջանցք», իսկ հայկական կողմը՝ TRIPP նախագիծ։
...Իսկ Հայաստանում, ի պատասխան ադրբեջանի հակահայկական ռազմական, քաղաքական և դիվանագիտական ակտիվ նախապատրաստական քայլերի, լայն թափով կազմակերպվում են տարատեսակ փառատոններ, համերգներ, ժամանցային միջոցառումներ և զվարճանքի այլ ձևաչափեր։ Այս ամենին զուգահեռ իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել հայկական ազգային ընդդիմության նկատմամբ։
Ահա այսպիսին է ստեղծված իրավիճակի իրական պատկերը։
Ուրիշ լավ եք ?»՞։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































