Ցանկացած հակաժողովրդական իշխանություն միշտ փորձում է իր անհաջողություններն ու ձախողումները արդարացնել «պետական շահերի պահպանման անհրաժեշտությամբ»։

Դա հատկապես ակնհայտ է ներկայիս փաշինյանական իշխանության օրինակի վրա։

Օրինակ՝ նրանք հազարավոր ֆերմերային տնտեսություններ ու գյուղացիներ հասցրել են սնանկացման եզրին, միաժամանակ ծրագրավորված կերպով երկիրը տանում են դեպի տնտեսական և սոցիալական կոլապս։ Իսկ Հայաստանում գործող քաղաքական համակարգի քաղաքական ապականվածության մասին նույնիսկ խոսել չեմ ուզում ․ ամեն ինչ այնքան վատ է։

Եվ ահա, որպեսզի արդարացնեն իրենց ձախողումները, ընդ որում՝ այն ձախողումները, որոնք պայմանավորված են թուրքերի, ադրբեջանցիների, եվրոպացիների, ամերիկացիների, մի խոսքով՝ բոլոր նրանց առաջ խոնարհվելու անհեռատես ցանկությամբ, ովքեր սեփական շահերից ելնելով պատրաստ են աջակցել սրանց ոչ լեգիտիմ իշխանությանը, նրանք այսօր արդեն բարձրաձայն հայտարարում են, թե երկրի տնտեսության կործանումը, հարյուր հազարավոր մարդկանց աղքատության հասցնելը և անխուսափելի սոցիալական կոլապսը «այն գինն է, որը ժողովուրդը պետք է վճարի անկախության և պետության պահպանման համար»։

Այս պնդման անհեթեթությունն ու կեղծիքը ակնհայտ են դառնում ընդամենը մի քանի հարցից հետո, որոնց այս իշխանությունը չունի ո՛չ բավարար բանականություն, ո՛չ էլ գոնե ֆորմալ բացատրություն ՝պատասխան տալու համար։

1. Ի՞նչ կապ ունի անկախության պահպանման հետ հայկական արտադրանքի ավանդական շուկաների հետ հարաբերությունների քայքայումը։ Գուցե ճիշտ հակառա՞կը․ Հայաստանի տնտեսական ներուժից զրկելն է այն ուղիղ ճանապարհը, որը երկիրը տանում է "սրանից-նրանից" կախվածության։

2. Ինչո՞ւ է Հայաստանի անկախությունը կապվում այն պետություններից լիակատար կախվածության մեջ ընկնելու հետ, որոնք Հայաստանին ընդհանրապես չեն դիտարկում որպես իրական անկախ պետություն։

Եվ ընդհանրապես, գուցե Հայաստանի քաղաքացիների համատարած աղքատացումը այն գի՞նն է, որը ժողովուրդը պետք է վճարի, որպեսզի այս մարդիկ դեռ որոշ ժամանակ շարունակեն մնալ իշխանության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ