Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող երեք նավթատար նավերի վրա։

Զինվորականների հայտարարությունը մեջբերել է տեղական Tasnim լրատվական գործակալությունը։

Հրապարակումը նշում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարունակում են լիակատար վերահսկողություն իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ։

«Մի քանի ժամ առաջ հարձակման են ենթարկվել և կանգնեցվել երեք նավթատար նավեր, որոնք խախտել են կանոնները և շարունակել են երթևեկել վտանգավոր և անօրինական ճանապարհով՝ անտեսելով մեր նախազգուշացումները», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի անօրինական միջամտությունը տարածաշրջանում նավերի գործունեությանը  անպատասխան չի մնա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ