Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացմանն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին իր գործունեությամբ շահագրգիռ է հայ-վրացական տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու գործում:
«Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: