Խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարության առաջնահերթություններից է լինելու ժողովրդագրության ոլորտը։ Նրա խոսքով՝ 2021թ-ի առաջին վեց ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ 950-ով ավելի երեխաների ծնունդ է գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Կառավարությունը պարտավորվում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար, անկախ ընտանիքի սոցիալական վիճակից, ամսական 50.000 դրամ տրամադրել։

«Ես քաղաքական առումով սա չեմ ուզում անվանել աջակցություն, այլ կանվանեմ պետական տուրք։ 3-րդ և յուրաքանչյուր երեխայի համար մինչև 6 տարեկանը պետք է մաքսիմալ լավ պայման ապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ երեխաներին համար գումար տրամադրելիս՝ հաշվի է առնվելու ընտանիքի աղքատության մակարդակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն