Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենք պետք է ստիպեն Միացյալ Նահանգներին կատարել հունիսի 18-ին ստորագրված հրադադարի հուշագիրը։ Այս մասին Փեզեշքիանը նշել է X-ի գրառման մեջ։

«Ստորագրված հուշագիրն Ազգային անվտանգության խորհրդի անդամների կոլեկտիվ իմաստության արդյունքն էր, և բոլոր անդամները համաձայն են դրա հետ։ Կարծում եմ՝ այս հուշագիրը ապագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների ծանրության կենտրոնը», — ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ամերիկյան կողմը հավատարիմ մնա իր ստորագրած պարտավորություններին։ «Մենք պետք է փորձենք ստիպել թշնամուն հետևել ստորագրածին»,- ասվում է գրառման մեջ։

Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ հուշագիրը կուժեղացնի երկրի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի և Կատարի միջնորդությամբ հրադադարի հուշագիր են ստորագրել, որը, սակայն, բազմիցս խախտվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ