Իրանը պատրաստ է կրկին բացել Հորմուզի նեղուցը, սակայն դրա դիմաց պահանջում է տարանցիկ վճարներ գանձելու իրավունք, հայտնում է The Wall Street Journal-ը։

Բացի այդ, Թեհրանը պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ ապագայում հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման դադարեցում և ամերիկյան նավթային պատժամիջոցների վերացում։

Նշենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռևս չենք հասել։

«Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կհաստատվի», – ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ