Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին, հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանական նախազգուշացումը միանշանակ էր. եթե Ամերիկան հարված հասցնի իրանական ենթակառուցվածքներին, նրանք կպատասխանեն հարվածներով Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտներին և տարածաշրջանի այլ թիրախներին», – ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։

Ինչպես նշում է Reuters-ը, նման քայլերն ուղղված են ԱՄՆ-ի վրա նրա դաշնակիցների միջոցով լրացուցիչ ճնշում գործադրելուն՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի համար ընդունելի համաձայնագիր կնքելու նպատակով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է խորհրդակցությունները Թեհրանի հետ և ակնկալում է համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ