Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն