ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ երկրում անօրինականորեն գտնվող օտարերկրացիները պետք է ինքնուրույն հեռանան, հակառակ դեպքում նրանք կձերբակալվեն և կարտաքսվեն։

«Հորդորում ենք երկրում անօրինականորեն գտնվող բոլոր օտարերկրացիներին կազմակերպել իրենց մեկնումը՝ CBP Home հավելվածի միջոցով»,- նշված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները երկրում անօրինականորեն գտնվող բոլոր անձանց առաջարկում է 2600 դոլար և անվճար ավիատոմս՝ կամավոր հեռանալու դիմաց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խստացրել է միգրացիոն քաղաքականությունը և վերահսկողությունը անօրինական միգրացիայի նկատմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ