Արտաքին քաղաքականության մեջ ստեղծած անորոշության ու խառնաշփոթին զուգահեռ, այս իշխանությունները չեն դադարում նաև երկրի ներսում կառավարելի քաոսի մթնոլորտը պահպանելուց։

Այսօր մեր երկիրը մի կողմից կանգնած է արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների առաջ, իսկ մյուս կողմից՝ իշխանությունների վարած ներքին քաղաքականության հետևանքով մարդկանց գլխին կուտակվել են սոցիալ-տնտեսական խնդիրները, խորացվում է հասարակության բևեռացումը, շարունակվում են քաղաքական հետապնդումները, լայն տարածում գտնում անհանդուրժողականությունը, բռնության մթնոլորտը և այլն...

Ու սրանք պատահական երևույթներ չեն, այլ տարիներով ցանված այն սերմերն են, որոնց հետևանքները դեռ երկար կարող են ծանրանալ մեր պետության ուսերին։

Ու այսքանից հետո սրանք դեռ կանգ չեն առնում։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարին զուգահեռ, այժմ արդեն քրեական հետապնդման թիրախում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նույն գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։ Ավելի ամոթալի և ողբերգական իրավիճակ դժվար է պատկերացնել:

Պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների փոխարեն հասարակությունը մշտապես ներքաշվում է նոր հակամարտությունների, նոր բաժանարար գծերի և նոր ճգնաժամերի մեջ։

Քաոս, քաոս, նորից քաոս… սա է դարձել իշխանության կառավարման բանաձևը՝ հասարակությունը մշտապես պահելով ներքին հակադրությունների մեջ և հերթով հարվածելով պետության առանցքային հենասյուներին...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ