Ձեր աջակիցները պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց». համաձա՞յն եք այդ ձևակերպմանը. Ղազինյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարց սկսեց՝ դատապարտելով այսօր ԱԺ-ում եղած քաշքշուկը: Նա նշեց՝ զրահուրելի տեսարան էր, երբ ռազմական համազգեստով մի քանի տասնյակ մարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և ուզում էին հեռացնել:
Ղազինյանը հայտարարեց՝ Փաշինյանի աջակիցները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց»: Պատգամավորն ասաց, թե ինքը համաձայն չէ այդ ձևակերպման հետ, սակայն հարցրեց՝ Փաշինյանը համաձա՞յն է այդ ձևակերպման հետ:
Վարչապետն արձագանքեց՝ ուրախ է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորելու հանրավորություն է լինելու: «Մենք չպետք է հարցի զուտ ռազմական ասպեկտը քննարկենք, պետք է քննարկենք իր պատմությամբ, բոլոր համատեքստերով: Շատ հնարավոր է՝ ինչ-որ բան եղել է կազմակերպված. մեր խնդիրն է պարզել՝ ով է կազմակերպել, ինչ նպատակով»,-ասաց նա: