ՀՕՊ միջոցները ոչնչացրել են 9 անօդաչու թռչող սարք, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ սկզբում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվային մոտեցող երեք ԱԹՍ։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Ավելի ուշ Սոբյանինը հայտնել է ևս վեց ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մասին։ Այսպիսով, Մոսկվայի ուղղությամբ թռչող խոցված ԱԹՍ-ների ընդհանուր թիվը հասել է իննի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ