«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։ Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատեւ երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն