Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ներկայումս կան համապատասխան պայմաններ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։

Նրա խոսքով՝ երկրի ներսում պահպանվում են համերաշխությունը, ուժն ու միասնությունը։

Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը վերջին հակամարտությունում ընկալվում է որպես հաղթած կողմ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակվում են։ Հիմնական հարցերից մեկը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հրաժարվել Իրանի դեմ նոր հարձակումից՝ համաձայնության հասնելու պայմանով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ