Ձեր բերածը ոչ թե խաղաղություն է,այլ միակողմանի զիջում ու հրաժարում Անկախության հռչակագրի իդեալներից
Ներեցեք, բայց ձեր բերածը ոչ թե խաղաղություն է,այլ միակողմանի զիջում ու հրաժարում Անկախության հռչակագրի իդեալներից։
Քիչ առաջ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.« Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»։
Ի՞նչն է օրինակ ամբողջ աշխարհի համար։
Սեփական պետության Անկախության հռչակագրից հրաժարվելը՞,թե՞՝ Արցախում էթնիկ զտման վրա աչք փակելը։
Ո՞րն է օրինակելի խաղաղությունը։
Երբ ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ կմ օկուպացվա՞ծ է Ադրբեջանի կողմից,թե՞ Բաքվի ապօրինի դատավարությունն ու Արցախի ղեկավարության գերեվարումը։
Խաղաղություն է արդյո՞ք ,երբ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից փոխել սահմանադրությունը։
Ո՞ր երկիրը կցանկանար նման խաղաղություն։
Սա միակողմանի զիջումների շարունակվող շարք է ,ոչ թե արժանապատիվ խաղաղություն։
Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































