Եկեղեցու շուրջ, դրա մասով ինչ-որ դատական նիստերի վերաբերյալ կատարվողի շուրջ միայն մի միտք ունեմ՝ մենք քննարկում ենք աբսուրդը։ Աբսուրդը մակագրվում է X դատավորի, որը աբսուրդից ինքնաբացարկ է տալիս, հետո մակագրվում Y դատավորին, ու մեր լրահոսն առհասարակ աբսուրդի մասին է։ Իհարկե, նման աբսուրդի ու դրա վերաբերյալ քննարկումների ստեղծումը պատահական չի։ Ես փաստերով եմ ապացուցել, որ հակաեկեղեցական ողջ արշավը հստակ ու անթաքույց ուղղորդվել ու պատվիրվել է Բաքվից։

Եկեղեցին հայկական ինքնության կարևոր հենասյուներից մեկն է՝ ինչպես լեզուն, մշակույթը, պատմությունը, նաև բանակը։ Եկեղեցու ու առհասարակ հայկական ինքնության թիրախավորումը երկարաժամկետ ու շատ հստակ նպատակ ունի՝ մեզ կոտրել ու ոչնչացնել ներսով ու ներսից, մեզ սպանել մեր ուղեղում։ Միգուցե շատերի համար սա ոչ տեսանելի է, ոչ հասկանալի, բայց մի քիչ պատմություն իմացող ցանկացած ոք կտեսնի այս սխեման։

Եկեղեցին իմ պաշտպանության կարիքը չունի, ես ունեմ՝ ամուր ու անսասան կանգնած Հայ առաքելական եկեղեցու կարիքը՝ մշտապես։

Իսկ մինչ մենք կքննարկենք աբսուրդը, այդ ընթացքում հանրային դաշտում կանտեսվեն շատ տրամաբանական, շատ վտանգավոր թեմաների մասին քննարկումները․․․ սա էլ պատահական չի։

Ինչ ասեմ՝ Աստված թող մեզ կամք, միտք, խելք ու համբերություն տա այս աբսուրդը հաղթահարելու համար...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ