Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը։ Նախօրեին նիստն ավարտվել էր մտքերի փոխանակության ժամանակ։

Հիշեցնենք՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` քննարկելու նպատակով  երեկ՝ օգոստոսի 24-ին, գումարվել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ԱԺ նիստն անցավ լարված մթնոլորտում։ Միջադեպ տեղի ունեցավ իշխող եւ  ընդդիմադիր ուժերի պատգամավորների եւ ՊՊԾ աշխատակիցների  միջեւ։ Քաշքշուկի հետեւանքով վնասվածքներ էին ստացել  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցության անդամ  Արծվիկ Մինասյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն