Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ռուսական առևտրային նավերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը:

«Եթե դա գործնականում սկսի իրականացվել, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ»,- սպառնացել է Պուտինը։

Նրա խոսքով՝ այդ պատասխանը պարտադիր չէ, որ իրականացվի այն նույն ջրային տարածքներում, որտեղ նախատեսվում է գործողություններ իրականացնել ռուսական նավերի դեմ։

«Այլ այնտեղ, որտեղ արդեն մենք ինքներս անհրաժեշտ և նպատակահարմար կգտնենք, ցանկացած վայրում, այդ թվում նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»,- նշել է նախագահը։

Պուտինը, դիմելով ռուս նավաստիներին, խնդրել է ուշադրություն դարձնել դրան։

«Այդպիսի հանձնարարություն պաշտպանության նախարարությանն արդեն տրված է, գիտեմ, որ այն հասցվել է նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությանը, և խնդրում եմ նաև զեկուցել առաջարկությունները այդ կապակցությամբ»,- ասել է Պուտինը։

Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն ամրապնդում է իր անվտանգությունը, բայց ընդհանուր առմամբ միշտ պատրաստ է փոխադարձ փոխզիջումների որոնմանը՝ ընդունելի հարևանների և իր բարեկամների համար։

«Մենք պատրաստ ենք դա անել փոխադարձ շահերի հաշվառման հիման վրա»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ