2026 թվականի առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գրանցել է իր պատմության լավագույն արտադրական արդյունքները՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Ընկերության զարգացման ռազմավարությունը հիմնված է արտադրական և ենթակառուցվածքային խնդիրների համալիր լուծման վրա, ուստի հետևողականորեն իրականացվում է արտադրական հզորությունների արդիականացման ծրագիրը»,- ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը։

2025 թվականին ձեռք է բերվել 26 ժամանակակից հանքային ինքնաթափ՝

•  10 LGMG RTH 100

•  10 БелАЗ 75585

•  3 Komatsu 785-7

•  3 CAT 789D

«ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ժամանակակից արդյունաբերական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին և չափանիշներին համապատասխան»,-նշել է Խուդոլին։

Նա նաև հավելել է, որ այս համատեքստում 2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրական ակտիվների արդիականացմանը։

2025 թվականին և 2026 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 7 միլիարդ դրամ է հատկացվել սոցիալական ծրագրերի իրականացմանն ու համայնքների աջակցությանը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն ՊԵԿ-ին վճարած 41,7 մլրդ դրամ հարկերով գլխավորում է 1000 խոշոր հարկատուների 2026 թվականի առաջին կիսամյակի ցանկը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ