Հետո չասեք՝ ո՞նց հասանք նրան, որ հողը դարձավ պարզապես տարածք
Եթե շարժվենք հակահայերի տրամաբանությամբ, որոնք պատմության դասագրքում Թուրքմենչայի պայմանագիրը ներկայացնում են որպես Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը «բռնակցման» փաստաթուղթ, ապա հաջորդ քայլը դժվար չէ պատկերացնել․ Խաչատուր Աբովյանը կհայտնվի «ռուսական գործակալ» շարքում, իսկ, օրինակ, Հովսեփ Արղության-Երայնաբազուկն ու Շահամիր Շահամիրյանը՝ կայսրի «կոշիկ լիզողների»։
Որովհետև երբ պատմությունը սկսում ես չափել ոչ թե ժամանակի իրական քաղաքական պայմաններով, այլ այսօրվա քաղաքական պիտակներով, վաղը նույն պիտակները հասնելու են բոլոր նրանց, ովքեր ինչ-որ պահի Հայաստանի պետականության համար դաշնակից, հենարան կամ հնարավորություն են տեսել։
Հետո չասեք՝ ո՞նց հասանք նրան, որ հողը դարձավ պարզապես տարածք, հայրենիքը՝ վիճելի հասկացություն, իսկ ազգային պատմությունը՝ սեփական անցյալից հրաժարվելու գործիք։
Սա միանգամից չի արվում։ Սկզբում փոխում են պատմության գնահատականները, հետո՝ այդ պատմությունը կերտած մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, իսկ վերջում մարդուն համոզում են, որ իր հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել։
Հետո արդեն ուշ է հարցնելու՝ իսկ ո՞ր պահից կորցրինք ամենակարևորը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































