Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը։ Մինչ գրանցվելն ու ելույթներին անցնելը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նիստին մասնակցում էր առանց դիմակի, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին առաջարկեց դիմակ կրել։

«Մենք լավ իմաստով պետք է օրինակ ծառայենք, խնդրում եմ դիմակ կրեք, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես կրեն, որովհետեւ համաճարակային վիճակը Հայաստանում կարող է վատթարանալ։ Մենք «եթերային առաջնագծում ենք»  եւ խնդրում եմ հետեւել այս հորդորին»,– ասաց Ալեն Սիմոնյանը եւ հետո միայն դիմակ կրեց։


https://www.youtube.com/watch?v=J4jlM8mNCdY

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն