Գիշերվա սկզբից Մոսկվայի մերձակայքում 15 անօդաչու սարք է ոչնչացվել
Գիշերվա սկզբից Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է 15 անօդաչու սարք, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա տվյալներով, Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ի դրությամբ խոցվել էր յոթ ԱԹՍ, ժամը 05:00-ի դրությամբ՝ ևս հինգը։ Ժամը 07:15-ին Սոբյանինը հայտնել է ևս երեք անօդաչու սարքի ոչնչացման մասին։
Անօդաչու սարքերի ընկնելու կամ ոչնչացման հետևանքների մասին Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետը չի հայտնել։ Նաև չի ճշտվում, թե կոնկրետ որ շրջաններում են անօդաչու սարքերը կասեցվել։
Ռոսավիացիայի տեղեկություններով, ներկայումս մոսկովյան օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Գիշերը ժամանակավորապես դադարեցվել էր Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը․ օդանավակայանները չէին ընդունում և չէին ուղարկում չվերթներ, տեղեկացնում է Коммерсантъ»-ը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































