Պոդոլսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries առցանց խանութի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Պոդոլսկում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել Կոլեդինո արդյունաբերական պարկի Wildberries պահեստում։ Հարձակման պահին աշխատակիցները տեղափոխվել են ապաստան. ոչ ոք չի տուժել», - գրել է նա սոցցանցի իր էջում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ