Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել նման իրավիճակին ականատես լինելու համար. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լարված իրավիճակից հետո ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից։
«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակին ականատես լինելու համար»։
Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց մինչև 12։00-ն։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճից պատգամավորի ուղղությամբ շիշ նետեցին այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ «այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, ազգի դավաճան են»։ Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։