«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այդ բախումը տեղի ունենա»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք վիրավորանք կար Հայկ Սարգսյանի ելույթում, որով հայտարարեց, թե՝ «այն նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, ազգի դավաճան են»,- պատգամավորը կրկնեց, որ պարզապես սադրանք է տեղի ունեցել։ Ըստ Օհանյանի՝ խորհրդարանում ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է բախում, հրմշտոց։ Հարցին՝ արդյոք վարչապետը տեղում էր, թե նրան անվտանգության աշխատակիցները հեռացրեցին, Օհանյանը նշեց. «Չեմ տեսել վարչապետին, ակնոցս ընկել էր ոտքիս տակ»։ Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ կրկնել էր թիմակցի խոսքերը՝ պնդելով որ «Սեյրան Օհանյանը շիշը շպրտեց Հայկ Սարգսյանի վրա»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն