Իշխանության ներկայացուցիչն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա: Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում և հրմշտոց է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

«Ես վարչապետին ԱԺ դահլիճում չեմ տեսել, ակնոցս ջարդվել է, հիմա չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում կրկին լարված իրավիճակ է  ստեղծվել, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը և իշխանությունը սկսեցին միմյանց ուղղությամբ շշեր նետել, իրավիճակը լարվեց, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն