Պուտին․ Ուկրաինայի վերաբերյալ ստացվող առաջարկներն «էկզոտիկ բնույթ» են կրում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ առաջարկներ, որոնք այժմ ստացվում են Մոսկվայում, կրում են «էկզոտիկ բնույթ» և անընդունելի են Ռուսաստանի համար, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջարկները, որոնք մեզ են փոխանցվում, երբեմն, ես կասեի, ունեն էկզոտիկ բնույթ և անընդունելի են», — ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում։
Խոսելով Ռուսաստանի պատասխան քայլերի մասին՝ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններն իրենք են «ջինին շշից բաց թողել»՝ նպատակ դնելով վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։
Պուտինի խոսքով՝ Կիևը սկսել է հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական ձեռնարկություններին և հրապարակայնորեն հայտարարել է Ռուսաստանի տնտեսությունը քանդելու մտադրության մասին։ «Դե հիմա պատասխան ստացեք», — ասել է ՌԴ նախագահը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































