ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Առնվազն մեկ ամիս է՝ բանակում միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում։

Այս ամենի պատճառահետևանքային կապերի մասին երկար կարելի է խոսել։

Դրանց մի մասին այս օրերին, շաբաթներին ու, առհասարակ, ընթացքում անդրադարձել եմ։

Այս ամենի մեջ պակաս սարսափելի չէ գործող ռեժիմի դատարկամիտ արդարացումները։

Իշխանությունն ամեն գնով պահող, պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ անձինք պատասխանատվությունից փախուստի դիմելու համար ամենազազրելիին են գնում։

Ամեն ինչի և բոլորի վրա դնում են պատասխանատվությունը՝ բակերից, դպրոցներից մինչև սովետական շրջանի բարքեր, իսկ իրենք, կարծես, այսպիսի դեպքերում մեղավորություն և պատասխանատվություն չունեն։

Դեռ չեմ ասում այն մասին, որ բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են, իսկ իշխանության ղեկին խցկվածը թմբուկ է զարկում, քեֆեր կազմակերպում, այս սեղանից այն սեղանն է անհոգ շրջում։

Սա էլ սրանց «լուծման բանաձևն» է»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին հայտի է դարձել, որ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել։

Թե որն է եղել մահվան պատճառը՝ դեռևս հայտնի չէ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ