Ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել է, իրավունք չունի ասել, որ Շուշին պետք է հետ բերել։ Էդ ումո՞վ եք հետ բերում։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Դու այնտեղ կանգնած չես եղել, քո տղուն չես ուղարկել, այսօր ստատուս ես գրում կամ ելույթ ունենում, որ Շուշին հետ բերենք։ Արցախի նախագահը, որ խնդրում էր ու ասում՝ եկեք հասեք, 5 կմ է մնացել, կորցնում ենք Շուշին, բա էդ ժամանակ չկայիք։ Չի կարելի պաթոսով»,-նշեց պատգամավորը։

Հայկ Սարգսյանը նկատեց՝ իրենց էլ ընդդիմադիրների ելույթները հաճելի չեն, բայց իրենց զսպում են և այդ ելույթներին տեղից չեն անդրադառնում։

«Ո՛չ ձեր վրա բան ենք շպրտել, ո՛չ էլ տեղից անդրադարձել ենք։ Մեր անդրադարձող ընկերներին էլ կոչ ենք արել ու ասել, որ կոռեկտության սահմաններում պետք է մնանք։ Եթե տեղից խոսալով լինի մենք թվաքանակով էլ ենք ձեզանից շատ, դուխով էլ։ Կարանք ավելի բարձր գոռանք, ավելի ուժեղ կռիվ էլ անենք, բայց չենք ուզում, որովհետև մեր հայրենակիցները մեզ դիտում են»,-ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ անդրադառնալու են բոլոր քննադատություններին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն