Ընդմիջման ժամանակ հավաքել են պատգամավորների սեղանների վրա դրված բոլոր իրերը (լուսանկարներ)
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարված ընդմիջման ժամանակ հավաքել են պատգամավորների սեղանների վրա դրված բոլոր իրերը:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր նետեցին, հրմշտոց և բախում տեղի ունեցավ պատգամավորների միջև, ինչից հետո ուղիղ միացումը նիստերի դահլիճից ավարտվեց ու ընդմիջում հայտարարվեց։