Ազգային ժողովում ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորների միջեւ շարունակում է իրավիճակը լարված մնալ։

Երկար ընդմիջումից հետո թվում էր, թե մթնոլորտի լարվածությունը կթուլանա, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող պատգամավորներին, նրանք Հակոբյանին տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ։

Այս պահին ԱԺ նիստերի դահլիճից ուղիղ միացումն անջատվել է եւ ընդմիջում հայտարարվել։

Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն