Պետական բարձր մակարդակով ամեն աստծո օր քարոզվում է բացահայտ խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ. Շիրազ Խաչատրյան
Զինվորը, որը պետության ղեկավարի շուրթերից ամեն օր լսում է «կզզցնելու եմ», «ծեփելու եմ պատերին», «փռելու եմ ասֆալտին», «շինելու եմ» ու տասնյակ նմանատիպ այլանդակ լեքսիկոն, ոնց է՞ , օրինակ, հաշտ լինելու իրեն հակադրվողի հետ։
Պարզ է չէ՞, որ երբ բանակին ու հասարակությանը «օրինակ հանդիսացող» առաջին դեմքը խոսում է փողոցային խուժանի բառապաշարով, ուժի և բռնության այդ «մշակույթը» աստիճանաբար դառնում է վարքագծային նորմ բոլոր համակարգերում։
Պետական բարձր մակարդակով ամեն աստծո օր քարոզվում է բացահայտ խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ, զուգահեռ խոսվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարելուց:
Լրիվ զավեշտ...
Դուք ունակ չեք ձեր բերանը փակելու ու սեփական բառապաշարն ու վարքը վերահսկելու, ի՞նչ երեսով եք փորձում «պայքարել» որևէ արատավոր երևույթի դեմ:
Ժանգլյորությունն էլ չափ ու սահման պետք է ունենա...
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































