Երեկ ԱԺ-ում բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ։ Երբևէ որևէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել ԱԺ-ի դահլիճից։ Այդ ընթացքում ԱԺ 3 պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվեց ՝ անհարկի, անհամարժեք իրավիճակում, անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կապված միջադեպին՝ խորհրդարանում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ուզում եմ դիմել իշխանական խմբակցության ներկայացուցիչներին և հորդորել․ քաղաքական խոսքի նկատմամբ եղեք հանդուրժող։ Դուք իշխանություն եք», - ասաց նա։

Թովմասյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կապված այսօրվա միջադեպին՝ անընդունելի համարելով երկրի կյանքում նշանակալի դեր ունեցող անձանց վիրավորելը։

«Անընդունելի է, երբ տարիքով ավելի երիտասարդ մարդիկ քննադատում են պատմություն, կենսագրություն ունեցող մարդկանց, և դա անում են չընդունված, վիրավորական բառերով։ Ես ուզում եմ, որ ամեն մեկս մեր օրինակով, ատելության խոսք չգեներացնենք», - ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն