Եթե դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի է, ուսուցումը կիրականացվի օրումեջ, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, սակայն, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ կարողանում են հավուր պատշաճի պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմում կներկայացնեն նախարարություն և համապատասխան ստուգումներից հետո կկարողանան անցում կատարել աշխատանքային ամենօրյա ռեժիմի։

Անդրադառնալով առաջին դասարանցիների խնդրին` փոխնախարարն ասաց, որ նրանք դպրոց կգնան օգոստոսի 31-ին։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետությունում շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։

Վերջում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ դպրոցներն իրենք են որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով աշխատեն։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն