Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա։

Նրա խոսքերը մեջբերում է Iran International-ը։

«Մենք պատերազմի չենք ձգտում, և սա հստակ ուղերձ է, որը փոխանցել ենք աշխարհին», — հայտարարել է Փեզեշքիանը։ — «Սակայն մենք երբեք լուռ չենք հետևի որևէ ագրեսիայի և վճռական պատասխան կտանք»։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում անկայունությունն ու անկարգությունները ոչ մի երկրի օգուտ չեն բերի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։

Փեզեշքիանը այս հայտարարություններն արել է Թեհրանից Բիշքեկ (Ղրղզստան) մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ