Աննա Մկրտչյանին այս անգամ նախազգուշացում հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը․ Ալեն Սիմոնյանը ամբիոնից ելույթ էր ունենում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հանդես եկավ արտահերթ ելույթով՝ մեղադրանքներ ուղղելով ընդդիմությանը, թե նրանք իշխանությանը քաղաքական խոսքով հանդես գալու և արտահայտություններում ավելի զուսպ լինելու կոչեր են ուղղում։
Սիմոնյանը «քաղաքական խոսք չունենալու» մեջ մեղադրեց ընդդիմադիր որոշ պատգամավորների, իսկ ի պատասխան դահլիճից հնչող արձագանքների՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ապա նաև, «բալանսը պահելու» համար, ՔՊ-ից Արման Եղոյանին։
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանին տեղից շատ խոսելու մեղադրանք ուղղվեց։