ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում, հարսանեկան արարողության անցկացման վայրին։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Լրագրողների տվյալներով՝ հարվածը գրանցվել է Սիրիկ շրջանում։ Նշվում է, որ միջոցառման մասնակիցներից մի քանիսը վիրավորվել են։

Բացի այդ, ամերիկացի զինվորականները հարձակվել են Կուհեստակ քաղաքում գտնվող բնակելի տան վրա, ասվում է հաղորդագրության մեջ։

Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նեֆիսին հայտարարել է, որ հարսանեկան արարողության անցկացման վայրին հասցված հարվածի հետևանքով 68 մարդ է տուժել։

Իրավիճակը մեկնաբանելով՝ Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը ԱՄՆ զինված ուժերի գործողությունները հանցագործություն է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ