Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։
«Երեկ երեկոյան երկրի տարբեր նահանգների վրա կատարված հարձակումների հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 108 հայրենակից»,- Զաֆարքանդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախներն էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարային կայանները, ռազմածովային ակտիվները և կապի կառույցները։ Իրանը հակադարձել է՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































