Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը
2026-ի փետրվարին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաստատել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Աբխազիայի տարածքով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:
Աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացումը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը:
Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ քննարկումները Հայաստանի համար պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական ռուս-վրացական հարց, այլ որպես լուրջ տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություն։ Եթե այս ուղղությունը վերագործարկվի, Հայաստանը կարող է ստանալ դեպի Ռուսաստան ավելի կարճ և այլընտրանքային ցամաքային երկաթուղային կապ՝ առանց երրորդ երկրների երկար շրջանցումների։
Սա կարող է նշանակել ավելի մատչելի բեռնափոխադրումներ, նոր շուկաներ հայկական արտադրանքի համար, զբոսաշրջային հոսքերի աճ և Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու նոր հնարավորություն:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































