ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, սպասվում է, որ առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես հենց նոր հանդիպում ունեցա Ամերիկայի նախագահի ներկայացուցիչների բանակցող թիմի հետ։ Մենք, ըստ էության, կապի մեջ ենք նրանց հետ 24/7 ռեժիմով և հիմա պատրաստվում ենք հանդիպումներին։ Կան նախնական ամսաթվեր։

Մենք ակնկալում ենք տեսնել Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին այստեղ՝ Կիևում։ Նրանք հաստատել են. հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում և Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին հանդիպմանը։

Մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ Ուկրաինայում՝ բարձր մակարդակով»,-նշել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ