Հայաստանում «Թրամփի ուղին» (TRIPP) նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ զորքերը տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ։ Արևելյան տնտեսական համաժողովում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Այսպես կոչված «Թրամփի ուղին»Հայաստանի տարածքով... Արևմուտքին, ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ ՄՌԸ-ները, հետախուզական ենթակառուցվածքները անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ», - նշել է Շևցովը։

Այսպիսով, նրա խոսքով, Արևմուտքը ցանկանում է ռազմական ենթակառուցվածք ստեղծել իրանական սահմանի անմիջական հարևանությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ