ՌԴ դումայի ընտրությունների քարոզարշավի պատճառով Երևանում անկապ թանկացան վարձով տները
Հիմա ձեզ պատմեմ մի զավեշտալի պատմություն թե ինչպես ՌԴ դումայի ընտրությունների քարոզարշավի պատճառով Երևանում անկապ թանկացան վարձով տները:
Արդեն որերորդ դեպքը լսեցի, որ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ապրող, բայց Երևանում տուն ձեռքբերած ու վարձով տվող մեր հայրենակիցները ինչ-որ անհասկանալի ոգևորությամբ տարածում են լուրեր, որ հոկտեմբեր ամսին ՌԴ-ում լայնամասշտաբ զորահավաք է լինելու և այդ զորահավաքից փախած հարյուր հազարավոր ռուսները գալու են Երևան ու վարձով տուն են փնտրելու:
Իրականությունը հետևյալն է՝ ՌԴ-ում հոկտեմբերին զորահավաքի մասին լուրերը մոգոնել ու տարածում են լիբերալ-ֆաշիստները, իրենց ԶԼՄ-ներով (օրինակ Дождь): Սրանց նպատակը ռուսների մեջ խուճապ տարածելով սեպտեմբերի 20-ի ընտրություններին իշխանության ձայները պակասեցնելն է: Նույն կերպ նիկոլը սպառնում էր իրեն չընտրելու դեպքում սեպտեմբերին պատերազմով:
Ինչևէ, Երևանում տներ վարձով տվող մեր սփյուռքահայ բարեկամները, որոնց համար արևմտյան ԶԼՄ-ները հավաստի աղբյուր են այդ ապուշ քարոզչության զանգվածային փսիխոզի ազդեցության ներքո նստած սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին, մտքում հաշվելով ակնկալվող աստղաբաշխական եկամուտները:
Իրականությունն այն է, որ սեպտեմբերի 20-ին լիբերալները Դումա չեն անցնելու: ՍՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ռուսական պառլամենտը կլինի առանց լիբերալ ուժերի:
Հոկտեմբերին ռուս դասալիքների միգրացիա չի լինելու:
Իսկ մեր ագահ հայրենակիցները իրենց այսօր ազատած տները վարձով տալու խնդիր են ունենալու:
Ի դեպ էս միֆը փչելու նպատակով նույն ԶԼՄ-ները Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրեցին ու հարց տվեցին թե Հայաստանում լավ կընդունե՞ն հոկտեմբերին հորինված զորահավաքից փախած ռուսներին:
Ալենն էլ գլուխը տմբտմբացնելով ասեց «գրկաբաց»:
Էդ հարցազրույցի ամբողջ իմաստը էդ մի հարցն էր:






































